Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դավաճանական և հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարության տարբերությունը

Դավաճանական և հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարության տարբերությունը
08.10.2023 | 11:52

Պաղեստինը ողջ արաբաիսրայելական հակամարտության պատմության մեջ առաջին անգամ, մեղմ ասած, նեղն է գցում Ցախալին ու ողջ Իսրայել պետությանը: Իհարկե, վերջնարդյունքում իսրայելական բանակը (արծրունիզմ չկա, ոնց որ, իրենց մոտ) իր տեխնոլոգիական ու սպառազինության բացարձակ գերակայության արդյունքում կկարողանա ամեն ինչ հետ բերել, բայց կոնկրետ էս պահին պաղեստինցիները գրավել են մի քանի քաղաք, գերեվարել են հարյուրի հասնող իսրայելցի զինվորական ու անգամ մեկ գեներալ:

Իսկ մենք մի քանի տարի առաջ, Պաղեստինից տասնյակ անգամ ավելի զինված լինելով, գերակա դիրքերում նստած չկարողացանք պաշտպանվել և «պարտվեցինք», իսկ իրականում՝ հանձնեցինք մեր հայրենիքի զգալի մասը: Էս է դավաճանական և հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարության տարբերությունը:

Նարեկ Սամսոնյան

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ